Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանին․ դատախազություն

Հասարակություն

07.07.2026 | 10:02

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվող Զ.Գ.-ն 2026 թվականի հունիսի 23-ին հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Leave a comment