https://arm.sputniknews.ru/20260707/apalegitimacman-prvoces-e-yntanum-erkrum-abvovjany-tsarukjani-gvortsi-masin-104299197.html
Ապալեգիտիմացման պրոցես է ընթանում երկրում. Աբովյանը՝ Ծառուկյանի գործի մասին
Ապալեգիտիմացման պրոցես է ընթանում երկրում. Աբովյանը՝ Ծառուկյանի գործի մասին
Sputnik Արմենիա
Ըստ Արման Աբովյանի՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ իրավական դաշտում տեղի ունեցող իրադարձություններն իջեցվել են շատ ցածր մակարդակի: 07.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-07T10:14+0400
2026-07-07T10:14+0400
2026-07-07T10:14+0400
գագիկ ծառուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104298078_0:1:2560:1441_1920x0_80_0_0_a4608655f8119855b08767b4f400f068.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվողն ու նրա ձերբակալությունն աննորմալություն է: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ մեկնարկել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը, այս մասին ասաց ԲՀԿ-ական պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը:Ինչպես հայտնի է, հուլիսի 6–ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Ըստ ՔԿ–ի` իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են մտել փողերի լվացման քրեական վարույթի շրջանակում։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: Դրա շրջանակում Ծառուկյանի տնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի:«Ամեն ինչ լավ է լինելու: Չեմ կասկածում, որ ադրբեջանամետ, թրքահաճո, հակահայկական այս մղձավանջը կավարտվի: Հուսամ, որ դատարանը կպաշտպանի օրենքի գերակայությունը»,- նշեց Աբովյանը:Անդրադառնալով ՔԿ-ում «Վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու» դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին, որի հիման վրա Ծառուկյանի տնից կենդանիներին քնեցված վիճակում տարել են Երևանի կենդանաբանական այգի, ԲՀԿ-ականը դա որակեց ապուշություն և ընդգծեց՝ իբր իրավական դաշտում գտնվող ամբողջ գործընթացն իջեցվել է շատ ցածր մակարդակի:Աբովյանը շեշտեց՝ ըստ էության`ապալեգիտիմացման պրոցես է ընթանում երկրում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104298078_320:0:2241:1441_1920x0_80_0_0_64788b5015b53530365470b064242508.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ ծառուկյան
Բաժանորդագրվել
Ըստ Արման Աբովյանի՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ իրավական դաշտում տեղի ունեցող իրադարձություններն իջեցվել են շատ ցածր մակարդակի:
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվողն ու նրա ձերբակալությունն աննորմալություն է: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ մեկնարկել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը, այս մասին ասաց ԲՀԿ-ական պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը:
Ինչպես հայտնի է, հուլիսի 6–ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Ըստ ՔԿ–ի` իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են մտել փողերի լվացման քրեական վարույթի շրջանակում։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: Դրա շրջանակում Ծառուկյանի տնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի:
«Ամեն ինչ լավ է լինելու: Չեմ կասկածում, որ ադրբեջանամետ, թրքահաճո, հակահայկական այս մղձավանջը կավարտվի: Հուսամ, որ դատարանը կպաշտպանի օրենքի գերակայությունը»,- նշեց Աբովյանը:
Անդրադառնալով ՔԿ-ում «Վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու» դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին, որի հիման վրա Ծառուկյանի տնից կենդանիներին քնեցված վիճակում տարել են Երևանի կենդանաբանական այգի, ԲՀԿ-ականը դա որակեց ապուշություն և ընդգծեց՝ իբր իրավական դաշտում գտնվող ամբողջ գործընթացն իջեցվել է շատ ցածր մակարդակի:
Աբովյանը շեշտեց՝ ըստ էության`ապալեգիտիմացման պրոցես է ընթանում երկրում: