Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ակումբի հետ

Բաժանորդագրվել

Նախկինում հաղորդվել էր, որ նրա պայմանագիրը ակումբի հետ կլինի երեք տարի ժամկետով՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ։ Այս մասին հայտնել է «Alahli Plus» պորտալը։

Պորտալի տվյալներով՝ Սպերցյանի տրանսֆերը պաշտոնապես հաստատվել է։ «Կրասնոդար» և «Ալ–Ահլի» ակումբները դեռևս չեն հաստատել գործարքը։

Նախկինում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ տրանսֆերի արժեքը կկազմի 25 միլիոն դոլար։

26-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» երիտասարդական համակարգի սան է։ Նա թիմի հետ նվաճել է Ռուսաստանի առաջնությունը 2024/25 մրցաշրջանում։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում կիսապաշտպանը վերջին մրցաշրջանում կատարել է 16 գոլային փոխանցում՝ կրկնելով գոլային փոխանցումների ռեկորդը, խփել է 13 գոլ։

Leave a comment