ԱԱ-2026. Բելգիան վստահ հաղթանակով դուրս թողեց ամերիկացիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հայտնի դարձավ քառորդ եզրափակիչի երրորդ զույգը, որը կազմեցին Բելգիայի ու Իսպանիայի հավաքականները։

1/8 եզրափակիչում բելգիացիները 4:1 հաշվով հաղթեցին ԱՄՆ-ի հավաքականին (տեսանյութ): Հաղթող թիմի կազմում առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ իտալական «Ատալանտայի» հարձակվող Շարլ Դե Կետելարեն։

Ավելի վաղ Իսպանիայի հավաքականը պայքարից դուրս էր թողել պորտուգալացիներին։ Բելգիա – Իսպանիա հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին Լոս Անջելեսում։ ԱԱ-2026-ում հայտնի է քառորդ եզրափակիչի ևս երկու զույգ՝ Ֆրանսիա – Մարոկկո, Նորվեգիա – Անգլիա։

ԱԱ-2026, 1/8 եզրափակիչ

ԱՄՆ – Բելգիա՝ 1։4

Մալիկ Տիլման, 31 – Շարլ Դե Կետելարե, 9, 33, Հանս Վանակեն, 57, Ռոմելու Լուկակու, 90+4

Leave a comment