Լալիկի ոսկերչական արվեստի թանգարանում խոշոր գողություն է տեղի ունեցել

Լալիկի ոսկերչական արվեստի թանգարանում խոշոր գողություն է տեղի ունեցել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի արևելքում գտնվող Վինժեն-սյուր-Մոդեր քաղաքի Լալիկի ոսկերչական արվեստի թանգարանում խոշոր գողություն է տեղի ունեցել։ Le Parisien-ի հաղորդմամբ՝ անհայտ անձինք հափշտակել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ թանկարժեք զարդեր։

Գողացվել է մոտ 20 զարդ, իսկ վնասի չափը նախնական գնահատմամբ կազմում է շուրջ 4 միլիոն եվրո։ Ներխուժողները շենք մտնելուց հետո անմիջապես ուղևորվել են այն սրահ, որտեղ ցուցադրված էին թանկարժեք զարդերը։ Թեև անվտանգության ազդանշանը գործել է, գողերին չի հաջողվել բռնել։ Դեպքի վայր առաջինը ժամանել է հավաքարարը, որն էլ տեղեկացրել է ոստիկանությանը։

Նշվում է, որ 2025 թվականի հոկտեմբերին Լուվրի թանգարանում տեղի ունեցած աղմկահարույց գողությունից հետո Լալիկի թանգարանը ներառվել էր խոցելի մշակութային օբյեկտների ցանկում և գտնվում էր հատուկ հսկողության տակ։

Leave a comment