Պուտինը «պլան Բ»-ին է անցել, կապի դուրս չի գալիս Փաշինյանի հետ ու հյուծում է Հայաստանի տնտեսությունը

Ռուսաստանի ասածներին պետք չէ նայել, քայլերը ցույց են տալիս, որ ՀՀ-ի դեմ սահմանափակումները չեն վերացվել, դա նշանակում է, որ Պուտինն անցել է «պլան Բ»-ին՝ հյուծում է ՀՀ տնտեսությունը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

«Պուտինը Փաշինյանի հետ կապի դուրս չի գալիս, Փաշինյանը ստիպված զանգել, խոսել է Միշուստինի հետ։ ՌԴ-ի կողմից խստացումների սերիալը շարունակվում է, մի քանի հարյուր հազար մարդու կարող են վտարել Ռուսաստանից։ Փաշինյանին ասում են՝ քեզ հետ առևտուր չունենք անելու, մեր պայմանները պետք է ընդունես, դրանք են՝ հրաժարվել ԵՄ օրենքից, ԵՄ գագաթնաժողովի 44 կետանոց հռչակագրից, ինչպես նաև՝ շրջապատդ «մաքրես», հեռացնես նրանց, ովքեր կապ ունեն Արևմուտքի հետ», – մեկնաբանեց քաղտեխնոլոգը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

— 00 – ԱՊ

Leave a comment