Ընտրություններից հետո հանդիպումը ժամացույցները ճշտելու լավ հնարավորություն է. Փաշինյանը՝ Միշուստինին


«Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ ընտրություններից հետո մենք հանձնառու ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմանը»,-նշել է վարչապետ Փաշինյանը Ռուսաստանի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ։


Միխայիլ Միշուստինը նշել է, որ Ռուսաստանն ակնկալում է, որ ընտրություններից հետո Հայաստանում ձևավորվելիք կառավարությունը կզարգացնի ՌԴ-ի հետ հարաբերությունները: Փաշինյանը մասնակցել է նաև «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին, գոհունակությամբ նշել, որ Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է արձանագրում։

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

Դիտումների քանակ3

Leave a comment