https://arm.sputniknews.ru/20260706/pajqari-avart-che-ajl-skizb-qaghaqagety-ynddimutjan-kvoghmic-mandatnery-vercnelu-masin-104277778.html
Պայքարի ավարտ չէ, այլ՝ սկիզբ. քաղաքագետը` ընդդիմության կողմից մանդատները վերցնելու մասին
Պայքարի ավարտ չէ, այլ՝ սկիզբ. քաղաքագետը` ընդդիմության կողմից մանդատները վերցնելու մասին
Sputnik Արմենիա
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը նշում է, որ այս խորհրդարանում իշխանությունները ստիպված են լինելու կատարել որոշակի քայլեր, որոնց կանխելը պետք է լինի ընդդիմադիր… 06.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-06T22:00+0400
2026-07-06T22:00+0400
2026-07-06T22:00+0400
արմեն բաղդասարյան (քաղաքական մեկնաբան)
ազգային ժողովի ընտրություններ
մանդատ
իշխանություն
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/08/43047590_0:0:1600:901_1920x0_80_0_0_522fd71aa63623b61b97cf96025803d5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմության կողմից մանդատները վերցնելը ոչ թե պայքարի ավարտ է, այլ՝ սկիզբ։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը` խոսելով «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի` մանդատները վերցնելու, խորհրդարանական պայքարի մեջ մտնելու ու փողոցային պայքարի ճանապարհը փակել–չփակելու մասին։Նշենք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է ընդդիմության ղեկավարներին ձերբակալելու, այպես կոչված թալանը վերադարձնելու, կալանավորելու մասին։ Այդ ժամանակ նա «Ուժեղ Հայաստան», Հայաստան» դաշինքներին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը սկսեց անվանել «եռագլուխ կուսակցություն», «եռագլուխ հրեշ» և «եռագլուխ մաֆիա» ու սպառնալ, որ այն պետք է կործանվի։ Նրա խոսքով` իշխանությունները ստիպված են լինելու կատարել որոշակի քայլեր, որոնց կանխելը պետք է լինի ընդդիմադիր ուժերի նպատակը։ Բաղդասարյանի խոսքով` փողոցային պայքարի մասին հետընտրական տրամաբանությամբ պետք չէ անգամ խոսել, քանի որ այդ գնացքն արդեն գնացել է։ Փողոցային պայքար գեներացնելու մոտիվացիան, ըստ քաղաքագետի, ընդդիմության համար պետք է լինի արտաքին թելադրողների դեմն առնելը։ Բաղդասարյանը նշեց, որ ընդդիմությունը մանդատները վերցնելուն զուգահեռ պետք է պատրաստ լինի իշխանության կողմից կոշտ քայլերի։Հարցին` արդյոք հնարավոր է, որ առաջիկայում խուզարկություններ լինեն Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի մոտ, կամ նոր ձերբակալություններ, քաղաքագետը պատասխանեց` հավանականությունը մեծ է։ Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ ՔՊ-ն խորհրդարանում կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկեց հունիսի 26–ին։ Հուլիսի 4-ին ՍԴ–ն որոշեց ԿԸՀ–ի արդյունքները թողնել ուժի մեջ։«Ուժեղ Հայաստանն» ու «Հայաստան» դաշինքներն արդեն հայտարարել են, որ կվերցնեն մանդատները։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/08/43047590_193:0:1490:973_1920x0_80_0_0_bfde21a2439b4268fc1e1dc19d3d5ea7.jpg.webp
արմեն բաղդասարյան (քաղաքական մեկնաբան), ազգային ժողովի ընտրություններ, մանդատ, իշխանություն, ընդդիմություն
արմեն բաղդասարյան (քաղաքական մեկնաբան), ազգային ժողովի ընտրություններ, մանդատ, իշխանություն, ընդդիմություն
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը նշում է, որ այս խորհրդարանում իշխանությունները ստիպված են լինելու կատարել որոշակի քայլեր, որոնց կանխելը պետք է լինի ընդդիմադիր ուժերի նպատակը։
«Կարծում եմ, որ մանդատներ վերցնելու որոշումը ճիշտ էր, ամեն դեպքում այդ ընդդիմադիր ուժերը շատ լավ գիտակցում են, որ ժողովուրդն իրենց ձայն է տվել իշխանափոխություն իրականացնելու համար։ Միևնույն ժամանակ, նրանք պետք է հիմնավորեն, որ մանդատներ վերցնելը կնպաստի իշխանափոխության իրականացմանը։ Ընտրություններն ու հետընտրական պրոցեսներն ավարտվել են, առաջիկայում սկսվելու են շատ ավելի կարևոր գործընթացներ»,– ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով` իշխանությունները ստիպված են լինելու կատարել որոշակի քայլեր, որոնց կանխելը պետք է լինի ընդդիմադիր ուժերի նպատակը։
Բաղդասարյանի խոսքով` փողոցային պայքարի մասին հետընտրական տրամաբանությամբ պետք չէ անգամ խոսել, քանի որ այդ գնացքն արդեն գնացել է։ Փողոցային պայքար գեներացնելու մոտիվացիան, ըստ քաղաքագետի, ընդդիմության համար պետք է լինի արտաքին թելադրողների դեմն առնելը։ Բաղդասարյանը նշեց, որ ընդդիմությունը մանդատները վերցնելուն զուգահեռ պետք է պատրաստ լինի իշխանության կողմից կոշտ քայլերի։
«Իշխանությունը նախապես սահմանափակելու է ամեն ինչ, որպեսզի դիմադրության հնարավոր օջախները չեզոքացնի։ Առաջին հերթին խոսքը, բնականաբար, ազդեցիկ ռեսուրսներ ունեցող կուսակցությունների և անհատների մասին է, ու այժմ մենք այդ գործընթացի պիկին ենք մոտենում»,– ասաց Բաղդասարյանը։
Հարցին` արդյոք հնարավոր է, որ առաջիկայում խուզարկություններ լինեն Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի մոտ, կամ նոր ձերբակալություններ, քաղաքագետը պատասխանեց` հավանականությունը մեծ է։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ ՔՊ-ն խորհրդարանում կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
«Ուժեղ Հայաստանն» ու «Հայաստան» դաշինքներն արդեն հայտարարել են, որ կվերցնեն մանդատները։