Ծառուկյանի առյուծներին տեղափոխել են Կենդանաբանական այգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

06.07.2026 | 21:07

Քննչական գործողությունների ընթացքում Երևանի քաղաքապետարանի առաջարկով մասնավոր առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Կենդանիները կգտնվեն մասնագետների հսկողության և խնամքի ներքո»,- ասվում է հաղորդագրությունում:

Կենդանիները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանն էին պահվում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել են։

Leave a comment