https://arm.sputniknews.ru/20260706/amnn-ev-israjely-uzum-en-pakel-irani-hamar-arancqajin-hhvov-ancnvogh-ughin-khameneii-aner-104259286.html
ԱՄՆ–ն և Իսրայելը ուզում են փակել Իրանի համար առանցքային` ՀՀ–ով անցնող ուղին. Խամենեիի աներ
ԱՄՆ–ն և Իսրայելը ուզում են փակել Իրանի համար առանցքային` ՀՀ–ով անցնող ուղին. Խամենեիի աներ
Sputnik Արմենիա
Հայաստանը Իրանի համար Եվրոպա տանող ամենակարևոր ցամաքային դարպասներից մեկն է։ 06.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-06T20:51+0400
2026-07-06T20:51+0400
2026-07-06T20:51+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
ամն
սյունիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104246253_0:84:1600:984_1920x0_80_0_0_4340763804d08954bda058ec9a199af4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն ու Իսրայելը ցանկանում են փակել Իրանը ԵՄ-ին կապող ամենանշանակալի ճանապարհներից մեկը, որն անցնում է Հայաստանով։ Թեհրանում Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Իրանի խորհրդարանի նախկին խոսնակը` Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի աներ Ղոլամալի Հադադ Ադելը։Իրանի խորհրդարանի նախկին խոսնակը հուսով է, որ երկու երկրների հարաբերությունները միայն կամրապնդվեն։ «Հյուսիս-հարավ» նախագծի ավարտից հետո Իրանը կունենա հուսալի ճանապարհ դեպի Սև ծով, իսկ Հայաստանը՝ դեպի Պարսից ծոց։Այս առումով նա ողջունեց Հյուսիս-հարավ մայրուղու հերթական հատվածի շինարարության մեկնարկը։«Մի քանի օր առաջ մենք ականատես դարձանք մայրուղու նոր հատվածի (Քաջարանի 7.2 կիլոմետրանոց թունելի կառուցումը. խմբ.) աշխատանքների մեկնարկի արարողությանը։ Ծանոթ եմ շինարարությունն իրականացնող ընկերությունների ղեկավարությանը։ Շատ լուրջ ընկերություններ են», – ասաց Հադադ Ադելը։Հիշեցնենք` Սյունիքի մարզում իրականացվող «Հյուսիս-հարավ» ծրագրի չորրորդ մասով նախատեսվում է Ագարակից մինչև Քաջարան 32 կմ ճանապարհ կառուցել (ներառում է 5 տրանսպորտային հանգույց, 2 նոր թունել և 15 նոր կամուրջ): Բացի այդ, նախատեսվում է կառուցել Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելը և հարակից 4 կմ երկարությամբ ճանապարհները: Սա կթեթևացնի Մեղրիի լեռնանցքի (գտնվում է ծովի մակարդակից 2535 մ բարձրության վրա) ծանրաբեռնվածությունը, ճանապարհի երկարությունը կկրճատվի 14 կմ–ով, իսկ տրանսպորտային միջոցների միջին արագությունը 50 կմ/ժ-ից կաճի մինչև 80 կմ/ժ։ Ճանապարհին ծախսվող ժամանակը կկրճատվի 40 րոպեով։Որտե՞ղ է կառուցվելու Քաջարանի թունելը Հյուսիս-հարավ ճանապարհին. ինֆոգրաֆիկա
իրանի իսլամական հանրապետություն
ամն
սյունիք
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104246253_89:0:1512:1067_1920x0_80_0_0_0e4aca1a34c13094f83426e2a4d0aef1.jpg.webp
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, սյունիք
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, սյունիք
Հայաստանը Իրանի համար Եվրոպա տանող ամենակարևոր ցամաքային դարպասներից մեկն է։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն ու Իսրայելը ցանկանում են փակել Իրանը ԵՄ-ին կապող ամենանշանակալի ճանապարհներից մեկը, որն անցնում է Հայաստանով։ Թեհրանում Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Իրանի խորհրդարանի նախկին խոսնակը` Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի աներ Ղոլամալի Հադադ Ադելը։
«Իրանը Հայաստանը դիտարկում է որպես Եվրոպա տանող ամենանշանակալի ցամաքային դարպասներից մեկը։ Իսրայելն ու ԱՄՆ-ն ցանկանում են փակել այս ճանապարհը։ Միևնույն ժամանակ Թեհրանը և Երևանը պետք է համատեղ ջանքեր գործադրեն, որպեսզի այն բաց մնա», – ասաց նա։
Իրանի խորհրդարանի նախկին խոսնակը հուսով է, որ երկու երկրների հարաբերությունները միայն կամրապնդվեն։ «Հյուսիս-հարավ» նախագծի ավարտից հետո Իրանը կունենա հուսալի ճանապարհ դեպի Սև ծով, իսկ Հայաստանը՝ դեպի Պարսից ծոց։
Այս առումով նա ողջունեց Հյուսիս-հարավ մայրուղու հերթական հատվածի շինարարության մեկնարկը։
Հիշեցնենք` Սյունիքի մարզում իրականացվող «Հյուսիս-հարավ» ծրագրի չորրորդ մասով նախատեսվում է Ագարակից մինչև Քաջարան 32 կմ ճանապարհ կառուցել (ներառում է 5 տրանսպորտային հանգույց, 2 նոր թունել և 15 նոր կամուրջ): Բացի այդ, նախատեսվում է կառուցել Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելը և հարակից 4 կմ երկարությամբ ճանապարհները: Սա կթեթևացնի Մեղրիի լեռնանցքի (գտնվում է ծովի մակարդակից 2535 մ բարձրության վրա) ծանրաբեռնվածությունը, ճանապարհի երկարությունը կկրճատվի 14 կմ–ով, իսկ տրանսպորտային միջոցների միջին արագությունը 50 կմ/ժ-ից կաճի մինչև 80 կմ/ժ։ Ճանապարհին ծախսվող ժամանակը կկրճատվի 40 րոպեով։