https://arm.sputniknews.ru/20260706/ev-rusastany-ev-ukrainan-kcankanajin-avartel-hakamartutjuny-tramp-104278629.html
Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան կցանկանային ավարտել հակամարտությունը. Թրամփ
Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան կցանկանային ավարտել հակամարտությունը. Թրամփ
Sputnik Արմենիա
Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ հակամարտության ավարտի հարցը լինելու է ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգում: 06.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-06T19:31+0400
2026-07-06T19:31+0400
2026-07-06T19:31+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
ամն
դոնալդ թրամփ
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104277120_0:0:640:360_1920x0_80_0_0_d704626212350216c19520cc3c1fbd3a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Ռուսաստանն ու Ուկրաինան ցանկանում են վերջ դնել հակամարտությանը. հարցը կլինի ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:Նա հավելել է, որ ուկրաինական հակամարտության հարցը ՆԱՏՕ-ի երկրները կքննարկեն այս շաբաթ Անկարայում կայանալիք գագաթնաժողովում:«Մենք պատրաստվում ենք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, և պատրաստվում ենք քննարկել դա (Ուկրաինայում հակամարտության ավարտը – խմբ.): Կարծում եմ՝ մենք դրան վերջ կդնենք։ Ուկրաինայի հակամարտությունը շատ ավելի մոտ է ավարտին, քան ընդունված է համարել», – ասել է նա։Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ նախագահներ Պուտինի և Թրամփի զրույցը լավ հնարավորություն էր բարձր մակարդակով հասցնելու Կիևի և Եվրոպայի՝ էսկալացիայի շարունակման քաղաքականության մասին Ռուսաստանի դիրքորոշումը:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
ամն
2026
Լուրեր
am_HY
Конфликт на Украине значительно ближе к завершению, чем принято считать
Sputnik Արմենիա
Конфликт на Украине значительно ближе к завершению, чем принято считать
2026-07-06T19:31+0400
true
PT2M03S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104277120_105:0:585:360_1920x0_80_0_0_6d5a714a840f98ee4eb82ffd71e8c892.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, ամն, դոնալդ թրամփ, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, видео
ռուսաստան, ուկրաինա, ամն, դոնալդ թրամփ, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, видео
Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ հակամարտության ավարտի հարցը լինելու է ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգում:
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Ռուսաստանն ու Ուկրաինան ցանկանում են վերջ դնել հակամարտությանը. հարցը կլինի ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Նախագահ Պուտինը ցանկանում է, որ դա ավարտվի, ահա թե ինչ կարող եմ ասել ձեզ։ Մենք նրա հետ լավ զրույց ունեցանք։ Իսկ նախագահ Զելենսկին ցանկանում է, որ դա ավարտվի հենց հիմա», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ ուկրաինական հակամարտության հարցը ՆԱՏՕ-ի երկրները կքննարկեն այս շաբաթ Անկարայում կայանալիք գագաթնաժողովում:
«Մենք պատրաստվում ենք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, և պատրաստվում ենք քննարկել դա (Ուկրաինայում հակամարտության ավարտը – խմբ.): Կարծում եմ՝ մենք դրան վերջ կդնենք։ Ուկրաինայի հակամարտությունը շատ ավելի մոտ է ավարտին, քան ընդունված է համարել», – ասել է նա։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ նախագահներ Պուտինի և Թրամփի զրույցը լավ հնարավորություն էր բարձր մակարդակով հասցնելու Կիևի և Եվրոպայի՝ էսկալացիայի շարունակման քաղաքականության մասին Ռուսաստանի դիրքորոշումը:
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։