Ջավախքը բոլոր ժամանակներում տաղանդներ ու հերոսներ է ծնել, որոնք միշտ արարել ու ստեղծագործել են՝ իրենց կյանքը նվիրելով հայրենիքին, հայ մշակույթին և ինքնությանը։ Փառահեղ կենսագրություն ունի Կառլեն Բդոյանը, ում անցած ուղին լի է հիշարժան դրվագներով։ Ջիվանի օրերի փառատոնի նախաձեռնողն ու Արցախյան շարժման ակտիվ մասնակիցը, արժանապատիվ հայն ու իր արմատներին հավատարիմ հայորդին․ այսպիսին է Կառլեն Բդոյանը, ում նվիրված է մեր տեսանյութը։