Հիմնական թատերաբեմը դառնալու է փողոցը. ամենավատ սցենարին պիտի սպասենք․ Սուրեն Սուրենյանց

«Եթե ընտրական ինստիտուտի նկատմամբ հավատը զրոյացվում է, եթե քաղաքական բոլոր գործիչները հայտնվում են նման այլանդակ թիրախում, հասարակական տրամադրությունները դառնում են ավելի արամատական, և հեռու չի այն պահը, որ հասարակության տրամադրությունները բերելու են ավելի արմատական ընդդիմադիր հարթակի ձևավորման, որն այլ տարբերակ, քան հեղափոխական հանգուցալուծումները, չի ունենալու»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, ով առաջադրվել էր ԲՀԿ ցուցակով։

«Եթե արագ հեղափոխական սցենար չկա, մանդատներից հրաժարվելն էլ լուծում չէ, հետևաբար պետք է մանդատն ու փողոցը համադրվի, բայց հիմնական թատերաբեմը պետք է դառնա փողոցը, առանց փողոցի՝ մենք ԱԺ-ում տեսնելու ենք այն, ինչ Երևանի ավագանու վերջին նիստին»,- հավելեց քաղաքական գործիչը:

Leave a comment