«Ռոսատոմը» պատրաստ է ծածկել ՀՀ-ի հնարավոր էներգետիկ պակասը առաջիկա տասնամյակների համար

https://arm.sputniknews.ru/20260706/rvosatvomy-patrast-e-tsatskel-hh-i-hnaravvor-energetik-pakasy-arajika-tasnamjakneri-hamar-104275783.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

“Росатом” предлагает построить в Армении АЭС большой или средней мощности – Лихачев

Sputnik Արմենիա

“Росатом” предлагает построить в Армении АЭС большой или средней мощности – Лихачев

2026-07-06T18:00+0400

true

PT1M18S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104274230_565:0:1658:820_1920x0_80_0_0_414f5d97be1caca435d024098b1453ec.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«ռոսատոմ», մեծամոր, հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ), ատոմակայան, մոդուլային ատոմակայան, ռուսաստան, видео

«ռոսատոմ», մեծամոր, հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ), ատոմակայան, մոդուլային ատոմակայան, ռուսաստան, видео

Բաժանորդագրվել

Լիխաչովի կարծիքով, Հայկական ԱԷԿ-ի համար լավագույն տարբերակ կարող է դառնալ նոր՝ մեծ հզորության մեկ կամ միջին հզորության երկու էներգաբլոկը:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան պատրաստ է առաջարկել ատոմակայանների մոդելներ, որոնք կծածկեն Հայաստանի հնարավոր էներգետիկ պակասը առաջիկա տասնամյակների համար։ Այս մասին հայտարարել է կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ գործող Հայկական ԱԷԿ-ում ավարտվել է ծառայության ժամկետը մինչև 2031 թվականը երկարացնելու հերթական փուլը՝ մինչև 2036 թվականը աշխատելու հեռանկարով: Իրականացված աշխատանքները թույլ են տվել նաև բարձրացնել կայանի հզորությունը 10%-ով (այդ աշխատանքներին մասնակցել են նաև «Ռոսատոմ» ընկերությունների խմբի ձեռնարկությունները-խմբ):

Լիխաչովը հավելել է, որ որպես համագործակցության հաջորդ քայլ «Ռոսատոմը» ատոմակայանների նոր մոդելներ է առաջարկում։

Լիխաչովի խոսքով, Հայաստանի էլեկտրաէներգիայի մոտ 30 տոկոսը ներկայում արտադրվում է ԱԷԿ-ում, սակայն էլեկտրաէներգիայի պահանջարկը երկրում աճում է, և հնարավոր է, որ առաջիկա տասնամյակներում Հայաստանում գեներացվող հզորությունների պակասը հասնի նույնիսկ 1 գիգավատի:

«Դրան պետք է պատրաստ լինել։ Եվ մեր պատասխանը հետևյալն է՝ մեկ մեծ կամ միջին հզորության կայան՝ մեկ կամ երկու բլոկով, որոնք տասնամյակների ընթացքում ծածկելու են էներգետիկայի առաջիկա պակասը: Եվ, իհարկե, մենք խորապես համոզված ենք, որ ատոմային կարողությունների առկայությունն ինքնին որակյալ տնտեսության նշան է։ Այդ իմաստով Հայաստանի համար արժեքավոր է դեռևս անցյալ հազարամյակի 70-ական թվականներից ատոմային տեխնոլոգիաներին տիրապետելը», – հավելել է «Ռոսատոմի» ղեկավարը։

Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները կատարել են ընտրություն հօգուտ մոդուլային կայանի (փոքր կամ միջին հզորության – խմբ.), սակայն դեռևս չեն կողմնորոշվել ինչպես մոդելի, այնպես էլ մատակարար երկրի հարցում:

Նրա խոսքով, Հայաստանին իրենց առաջարկներն են ներկայացրել ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Հարավային Կորեան և Չինաստանը: Ներկայում բոլոր տարբերակները ուսումնասիրվում են:

ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ Երևան կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր մոդուլային ԱԷԿ-ի նախագծի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնագիր էին ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին:

Դրան զուգահեռ իրականացվում է գործող Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագիծը։ 2023 թվականին կայանը և «Ռոսատոմ Սերվիս» ընկերությունը համաձայնագիր են ստորագրել համապատասխան աշխատանքներ իրականացնելու մասին, որոնք պետք է ապահովեն դրա աշխատանքը առնվազն մինչև 2036 թվականը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել էներգաբլոկի շահագործումը մինչև 2046 թվականը երկարացնելու հնարավորությունը:

Leave a comment