«Ռոսատոմը» հուլիսի կեսերից հնարավոր է` իր մասնագետներին հետ ուղարկի «Բուշեր» ԱԷԿ

https://arm.sputniknews.ru/20260706/rvosatvomy-hulisi-keseric-hnaravvor-e-ir-masnagetnerin-het-ugharki-busher-aek-104275940.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100515785_369:0:3100:2048_1920x0_80_0_0_bd556d988ee13997fa3fca05e912e157.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ալեքսեյ լիխաչով, «բուշեր» աէկ, «ռոսատոմ», մասնագետ, իրանի իսլամական հանրապետություն

ալեքսեյ լիխաչով, «բուշեր» աէկ, «ռոսատոմ», մասնագետ, իրանի իսլամական հանրապետություն

Բաժանորդագրվել

Մարտին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների սկսվելուց հետո, «Ռոսատոմը» իրանական ատոմակայանից Հայաստանի տարածքով տարհանել էր իր մասնագետներին։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան հուլիսի կեսերից հնարավոր է` իր մասնագետներին հետ ուղարկել Իրանի «Բուշեր» ատոմակայան: Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Եկատերինբուրգում ընթացող «Իննոպրոմ» արդյունաբերական համաժողովի շրջանակում լրագրողներին ասել է կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։

««Բուշեր» ատոմակայանում այժմ իրավիճակը հանգիստ է, և եթե այն չփոխվի, ապա մենք հուլիսի կեսերից կսկսենք վերականգնել աշխատակիցների թիվը», – հայտարարել է Լիխաչովը։

Նրա խոսքով՝ ռուսաստանցի մասնագետների վերադարձի ժամանակացույցն ու ընթացակարգերն արդեն համաձայնեցվել են ուժային գերատեսչությունների հետ։

Հիշեցնենք, որ մարտին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հարվածներ հասցնելուց հետո, «Ռոսատոմը» որոշում էր կայացրել տարհանել կայանում աշխատող գրեթե բոլոր ռուսաստանցի մասնագետներին: Անմիջական պատճառներից մեկը կայանի տարածքին հասցված հարվածն էր (միջուկային աշխատանքը չէր տուժել)։ Մի քանի տասնյակ աշխատակիցներ տարհանվել էին Հայաստանի տարածքով։

«Ռոսատոմի» նախագծով կայանում կառուցվել է առաջին էներգաբլոկը, ընթացքի մեջ է երկրորդի շինարարությունը (աշխատանքները վերսկսվել են մայիսին):

Leave a comment