Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Իննոպրոմ–2026»–ում ներկայացված ցուցանմուշներին

https://arm.sputniknews.ru/20260706/nikvol-pashinjany-tsanvotacel-e-innvoprvom2026um-nerkajacvats-cucanmushnerin-104268042.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104265171_112:0:1552:1080_1920x0_80_0_0_ad78711ba07096631a085fb84889376f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նիկոլ փաշինյան, տեսանյութ, տեսանյութեր, видео, եկատերինբուրգ, ցուցահանդես

հայաստան, նիկոլ փաշինյան, տեսանյութ, տեսանյութեր, видео, եկատերինբուրգ, ցուցահանդես

Բաժանորդագրվել

Հայաստանի վարչապետը Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարների հետ շրջել է ցուցահանդեսի տաղավարներով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում ծանոթացել է «Իննոպրոմ-2026» միջազգային ցուցահանդեսում ներկայացված արդյունաբերական նոր մշակումներին:

«Շրջայց «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում»,- սոցցանցի իր էջում գրել է Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։

Նա Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի կառավարությունների ղեկավարների և Ինդոնեզիայի արդյունաբերության նախարարի հետ շրջել է տարբեր տաղավարներով, ծանոթացել բժշկության, հաստոցաշինության, մեքենաշինության և այլ ոլորտների նորագույն մշակումներին։

Կառավարությունների ղեկավարները փորձարկել են նաև Բելառուսի ներկայացրած МАЗ 303 Т21 նոր տրոլեյբուսը:

«Իննոպրոմ» միջազգային ցուցահանդեսը կանցկացվի հուլիսի 6-9-ը: Առաջին անգամ ցուցահանդեսի գործընկեր երկիր է հանդես եկել Ինդոնեզիան։

Առավոտյան հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը մեկնել է Եկատերինբուրգ՝ մասնակցելու «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ Եկատերինբուրգում նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
ՀՀ արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է դրսևորում. Փաշինյանի ելույթը ՌԴ–ում

Leave a comment