Պետության դահիճի դեմն առնելու համար իշխանափոխություն է պետք․ Նաիրի Սարգսյան

«Ամբողջ քարոզարշավի ընթացքում ԲՀԿ-ի հանդեպ բռնության կոչեր, խիրախավորումներ են եղել, այնուհետև բոլորիս աչքի առաջ տեղի ունեցավ ձայնագողությունը. ԿԸՀ-ն լուռ կատարեց Փաշինյանի հրահանգները, ՍԴ-ն՝ վերահաստատեց, իսկ այժմ ԲՀԿ առաջնորդի շուրջը ծավալվում են իրական ռեպրեսիաներ։ Սա չի կարող բացասական գնահատականի չարժանանալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

«Այս ռեպրեսիաներին պետք է վերջ դրվի իշխանափոխության ճանապարհով։ Բոլորի աչքի առջև Նիկոլ Փաշինյանը վեր է ածվում փոքրիկ բռնապետի և պետության դահիճի ցանկությունների դեմն առնելու համար պետք է իշխանափոխություն»,- նշել է նա։

Leave a comment