Գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձ կատարողները բացահայտվել են. ԱԴԾ

https://arm.sputniknews.ru/20260208/general-aleqseevi-dem-mahapvordz-katarvoghnery-bacahajtvel-en-adts-98568054.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Кадры с исполнителем покушения на генерал-лейтенанта Алексеева

Sputnik Արմենիա

Кадры с исполнителем покушения на генерал-лейтенанта Алексеева

2026-02-08T11:46+0400

true

PT1M32S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/08/98567333_132:0:1037:679_1920x0_80_0_0_c19f4ed9ef42c902b4bd8c09109a08d7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գեներալ, մահափորձ, ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութեր, видео

գեներալ, մահափորձ, ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Փետրվարի 6-ին անհայտ անձը Մոսկվայի շենքերից մեկի մուտքում մի քանի անգամ կրակել է գեներալի թիկունքին: Ալեքսեևը հոսպիտալացվել է, ավելի ուշ նա գիտակցության է եկել:

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՌԴ ԱԴԾ-ն և ՆԳՆ-ն բացահայտել են գեներալ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձի հանցակիցներին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱԴԾ-ին:

ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեևի դեմ մահափորձին մասնակցել են Ռուսաստանի քաղաքացիներ՝ 1959 թվականին ծնված Վիկտոր Վասինը և 1971 թվականին ծնված Զինաիդա Սերեբրիցկայան:

Նշվում է, որ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձ կատարողին ձերբակալել են Դուբայում և հանձնել Ռուսաստանի Դաշնությանը:

Գերատեսչությունում նաև նշել են, որ մահափորձ կատարողի հանցակցին՝ Վիկտոր Վասինին, ձերբակալել են Մոսկվայում:

«Նաև Արաբական Միացյալ Էմիրությունների գործընկերների աջակցությամբ Դուբայ քաղաքում ձերբակալվել և ռուսական կողմին է հանձնվել Ռուսաստանի քաղաքացի, 1960 թվականին ծնված Լյուբոմիր Կորբան, որը հանցագործության անմիջական կատարողն է եղել»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ Քննչական կոմիտեն, փետրվարի 6-ին անհայտ անձը Մոսկվայի Վոլոկոլամսկոյե մայրուղու վրա գտնվող շենքի մուտքում մի քանի անգամ կրակել է գեներալի թիկունքին և հանցանքի վայրից փախուստի է դիմել: Հարուցվել է քրեական գործ սպանության փորձի և հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով: Ալեքսեևին տեղափոխել են հիվանդանոց, ավելի ուշ նա գիտակցության է եկել:

Վլադիմիր Ալեքսեևը 2011 թվականից զբաղեցնում է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը:

Leave a comment