Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. Փաշինյանի ելույթը

Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. Փաշինյանի ելույթը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից»:

Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Եկատերինբուրգում անցկացվող «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին:

Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցել՝ վերջին 9 տարում աճելով երկու անգամ։

«Գոհունակությամբ նշեմ, որ Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է ցուցադրում։ 2025 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 2024-ի համեմատ կազմել է 4,7%, իսկ ընթացիկ տարվա առաջին 4 ամիսներին՝ 13% նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մշակող արդյունաբերությունը վերջին 9 տարում աճել է երկու անգամ»,- հայտնել է վարչապետը։

Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ արդյունաբերական քաղաքականության առանցքային ուղղություններից է գիտատար արտադրությունների ձևավորումը, ինչը կնպաստի տեխնոլոգիական զարգացմանը և բարձր ավելացված արժեքով արտադրանքի թողարկմանը։

«Մեր նորարարական զարգացման ռազմավարությունը կայուն աճ ապահովելն է՝ հաշվի առնելով գլոբալ տեխնոլոգիական թրենդներին ինտեգրումը և տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային քարտեզի վրա արժանի տեղ զբաղեցնելը»,- ասել է նա։

Ելույթի վերջում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից:

«Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից՝ այդպիսով բացելով նոր հորիզոններ մտավոր և ստեղծագործական գործունեության համար»,- եզրափակել է նա։

Leave a comment