Խնդրահարույց հարցերի լուծման հույս ունեմ․ Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպմանը

https://arm.sputniknews.ru/20260706/khndraharujc-harceri-lutsman-hujs-unem-pashinjany-mishustini-het-handipmany-104271907.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104270473_268:0:1708:1080_1920x0_80_0_0_5f6f7cc6b2b7365a022dfc0ceb9f9732.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, видео, նիկոլ փաշինյան, արտահանում, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, առևտուր, միխայիլ միշուստին

տեսանյութեր, տեսանյութ, видео, նիկոլ փաշինյան, արտահանում, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, առևտուր, միխայիլ միշուստին

Բաժանորդագրվել

Լրացվում է

ՀՀ վարչապետի խոսքով` ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ դրանից հետո Հայաստանը տրամադրված է ՌԴ–ի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ առկա խնդրահարույց հարցերը կլուծվեն:

Փաշինյանի խոսքով՝ այս հանդիպումը լավ առիթ է երկու երկրների հարաբերությունների օրակարգի ողջ շրջանակը քննարկելու համար: Սա լավ առիթ է ժամացույցը ստուգելու համար:

«Վերջին շրջանում որոշ խնդրահարույց հարցեր են ի հայտ եկել, և ես հույս ունեմ, որ մենք կքննարկենք և կլուծենք այդ հարցերը։ Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ ընտրություններից հետո մենք տրամադրված ենք ՌԴ–ի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմանը։ Եվ, իհարկե, մենք շահագրգռված ենք ԵԱՏՄ–ում մեր մասնակցությամբ, և շահագրգռված ենք, որ այն մեխանիզմները, որոնք նախատեսված են ԵԱՏՄ–ի մասին պայմանագրով, աշխատեն պլանային ռեժիմով։ Ես կարծում եմ, որ դա բխում է ԵԱՏՄ հետագա զարգացման շահերից»,– ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը կառուցողական է տրամադրված և հույս ունի քննարկել, պարզաբանել բոլոր հարցերն ու նրբությունները:

«Հուսով եմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մեզ կհաջողվի կոնկրետ հարցեր լուծել»,– նշել է ՀՀ վարչապետը:

Նշենք, որ հանդիպումն ացկացվել է Եկատերինբուրգում կայացած «Իննոպրոմ–2026» միջազգային ցուցահանդեսի շրջանակում:

Leave a comment