Վաղվանից կամրջով բնականոն երթևեկությունը կվերականգնվի
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է։
Ինչպես հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը, կամրջի վնասված հեծանները փոխարինվել են նորերով։ Այս օրերին արդեն երթևեկամասում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկը։
Վաղվանից կամրջով բնականոն երթևեկությունը կվերականգնվի։
Հիշեցնենք, որ կամուրջը վնասվել էր հունիսի 11–ին կայծակի հետևանքով։