Վահան Հովհաննիսյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից դուրս է եկել

 Փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից դուրս գալու դիմում է ներկայացրել։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր ինքնաբացարկի վերաբերյալ դիմում եմ ներկայացրել ԿԸՀ` խնդրելով ինձ հանել «Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից։ Այսուհետև շարունակելու եմ զբաղվել իրավապաշտպանական, փաստաբանական գործունեությամբ, որի կարիքը Հայաստանում շատ է լինելու», – հայտնել է Հովհաննիսյանը։

Leave a comment