Բելառուսը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում կիսվել սեփական տեխնոլոգիաներով. վարչապետ

https://arm.sputniknews.ru/20260706/belarusy-patrast-e-eatm-shrjanaknerum-kisvel-sepakan-tekhnvolvogianervov-varchapet-104267280.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104266627_0:555:2047:2090_1920x0_80_0_0_e88e77c98f61e0a1307fe16fb0a94965.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բելառուս, վարչապետ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, «իննոպրոմ» ցուցահանդես, ալեքսանդր տուրչին

բելառուս, վարչապետ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, «իննոպրոմ» ցուցահանդես, ալեքսանդր տուրչին

Բաժանորդագրվել

Ալեքսանդր Տուրչինը բարձր է գնահատել ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիայի հնարավորությունները։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Բելառուսը պատրաստ է կիսվել իր տեխնոլոգիաներով և աշխատատեղեր ստեղծել ԵԱՏՄ գործընկերների տարածքում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը:

«Առանց սահմանների արտադրության շրջանակներում Բելառուսը պատրաստ է ապահովել սեփական տեխնոլոգիաների փոխանցումը և ժամանակակից աշխատատեղերի ստեղծումը մեր գործընկերների տարածքում», – ասել է Տուրչինը «Արդյունաբերություն 360. արտադրություն առանց սահմանների» խորագրով ցուցահանդեսում, որն անցկացվում է Եկատերինբուրգում «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում։

Բելառուսի կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի հնարավորությունները: «Արդյունաբերական կարողությունները հումքային բազայի և հնգյակի երկրների մտավոր ուժերի հետ համատեղելը իսկապես անսպառ ռեսուրս է», – ընդգծել է նա:

Տուրչինի խոսքով՝ Միութենական պետությունում գործարկված է «Արդյունաբերություն 360»-ի համար իդեալական էկոհամակարգի ներուժը։ «Բելառուսա-ռուսական ինտեգրման և կոոպերացիայի բարձր մակարդակը կարող է ապահովել առանց սահմանների արտադրության նույն ամբողջական ցիկլը։ Մեր երկրների ղեկավարների կողմից ընդունվող որոշումները, կառավարությունների համատեղ աշխատանքը, միջտարածաշրջանային սերտ կապերը, համատեղ նախագծերի և ծրագրերի իրականացումը՝ այս ամենն ապահովել են ոչ միայն երկրների միջև փոխադարձ առևտրի աճը, այլև տեխնոլոգիական անվտանգության ամրապնդումը», – ասել է նա։

«Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը տեղի է ունենում Եկատերինբուրգում հուլիսի 6-9-ը։ Ցուցահանդեսի համաժողովում ներառված է ավելի քան հարյուր միջոցառում: Իրենց ազգային ցուցադրությունները ներկայացնում են հինգ երկրներ՝ Ինդոնեզիան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը և Բելառուսը:

Leave a comment