Հիշում եք, չէ՞, կալուգացու մանկապարտեզը ուզում էր 1 դրամով աշխատել. քանի՞սն են 1 դրամով պատգամավոր աշխատելու. Չախոյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ընտրություններից առաջ ընդդիմության թիմերից մեկի հնչեցրած հայտարարություններին:
«Հիշում եք, չէ՞, որ ամիսներ առաջ կալուգացի Սամոյի մանկապարտեզը հայտարարում էր, թե պատրաստ են 1 դրամով վարչապետ աշխատել: Հիմա պատրաստվում են վերցնել մանդատները. քանի՞սն են պատրաստ 1 դրամով պատգամավոր աշխատել»,- հարց է ուղղել Չախոյանն ու առաջարկել վարվել այդպես և այդպիսով «պոպոխուծյուն» անել: