Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանը պետք է վճարի Հորմուզի նեղուցի ականազերծման ծախսերը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Իրանը պետք է փոխհատուցի Հորմուզի նեղուցի ականազերծման աշխատանքների ծախսերը՝ պնդելով, որ Թեհրանը ապօրինաբար ականապատել է միջազգային ծովային երթուղին։

«Իրանը ապօրինաբար ականապատել է միջազգային ծովային ճանապարհը»,- Handelsblatt թերթին տված հարցազրույցում ասել է Վադեֆուլը՝ հավելելով, որ հենց Թեհրանն էլ պետք է հոգա ականազերծման ծախսերը, քանի որ դրանք ուղղված են իրանական վարչակարգի պատճառած վնասի վերացմանը։

Միաժամանակ, Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ Բեռլինը դեռևս չի կայացրել որոշում միջազգային առաքելությանը գերմանացի զինվորականների մասնակցության վերաբերյալ, որը նպատակ ունի ապահովել նավարկության անվտանգությունը տարածաշրջանում։

Վադեֆուլի խոսքով՝ այդ որոշումը կախված կլինի ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող բանակցությունների հետագա զարգացումներից, ինչպես նաև Գերմանիայի Բունդեսթագի հավանությունից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment