Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում հետևողական է․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում հետևողական է, և նրա կողմից կարծիքը փոխելու մասին ցանկացած ենթադրություն իրականությանը չի համապատասխանում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի Դմիտրի Պեսկովը։

– Թրամփը բաց է լսելու Պուտինի կողմից իրեն փոխանցվող տեղեկատվությունը։

 

– Ե՛վ Պուտինը, և՛ Թրամփը հասկանում են, որ իրենց շփումները կշարունակվեն մոտ ապագայում։

– Պուտինի և Թրամփի միջև զրույցը լավ հնարավորություն էր Ռուսաստանի դիրքորոշումը ԱՄՆ առաջնորդին ուղղակիորեն փոխանցելու համար։

– Պուտինը հանձնարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը և հետախուզական ծառայություններին վերլուծել Ռուսաստանի դեմ պատերազմի շարունակությունը հրահրողների ներգրավվածությունը։

– Ռուսաստանի և Չինաստանի համատեղ զորավարժությունները ուղղված չեն որևէ մեկի դեմ։

Leave a comment