Ներխուժել են «Արարատցեմենտ», վախեցրել և ֆիզիկական ուժ գործադրել․ գլխավոր տնօրենի պաշտոնակատարը մանրամասներ է ներկայացնում

«Խուզարկությունները սկսվել են առավոտյան, երևի 07։30-ից 08:00-ն ընկած ժամանակահատվածում, միանգամից լայնածավալ, այսպես ասած՝ գրոհելով, նույնիսկ անվտանգության աշխատակիցներին վախեցնելով, թե կձերբակալեն. ֆիզիկական ուժ գործադրելով ներխուժել են տարածք, ներկայացել են որպես ՔԿ աշխատողներ»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց «Արարատցեմենտ»-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Պողոսյանը։

«Որպես այդպիսին՝ ներկայացնում են, որ կա խուզարկություն անելու դատարանի որոշում, բայց դատարանի որոշման մեջ նման բան չկա, նույնիսկ գրված է, որ աշխատասենյակներում, հարակից տարածքներում խուզարկությունն արգելվում է, բայց նրանք ասում են՝ մենք մեր գործողությունն անում ենք, գնացեք բողոքեք»,- նշեց Պողոսյանը:

Leave a comment