Ոտքերի նկատելի փոփոխությունները կարող են լուրջ հիվանդությունների մասին վկայել, զգուշացրել են մաշկաբան Գարի Գոլդենբերգը և ոտնաբույժ Ջեֆրի ԴեԼոտը «The Washington Post»-ին տված հարցազրույցում։
Մասնագետները ոտքերի և մատների մազաթափությունը, երկարատև վերքերի առաջացումը, թմրությունը, այրոցը կամ ծակծկոցը նշել են որպես առողջական խնդիրների մասին վկայող նշաններ։ Գոլդենբերգի խոսքով՝ նման ախտանիշները կարող են կապված լինել վատ շրջանառության, նյարդերի վնասվածքի, վիտամին B12 անբավարարության կամ շաքարախտի հետ։
ԴեԼոտն ընդգծել է, որ մեծ մատի հանկարծակի, ուժեղ ցավը երբեմն պոդագրայի առաջին ախտանիշն է։
Մասնագետը բժշկի դիմելու պատճառ են նաև նշել կոճի ներքին մասում կարմիր, քոր առաջացնող կետը։ Այն կարող է ի հայտ գալ քրոնիկ երակային անբավարարության դեպքում, երբ արյունը կուտակվում է ոտքերի երակներում։ Եթե չբուժվի, այս վիճակը կարող է հանգեցնել տրոֆիկ խոցերի առաջացման։
Նրանք խորհուրդ են տվել չանտեսել եղունգների փոփոխությունները, քանի դեղնած և հաստացած եղունգները կարող են լինել սնկային վարակի կամ պսորիազի նշան, մինչդեռ փխրուն, ակոսավոր կամ գդալի տեսքով եղունգները կարող են վկայել երկաթի անբավարարության, սննդանյութերի անբավարարության կամ լուրջ բժշկական խնդիրների հետևանքների մասին: