Չնայած ԱՄՆ-Իրան հակամարտությանը՝ ՀՀ-ն հաջողությամբ կարողացել է մանևրել ու լավ հարաբերություններ պահպանել երկու երկների հետ. իրանագետ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանը հաջողությամբ կարողացել է մանևրել ու լավ հարաբերություններ պահպանել երկու երկների հետ: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցի ասաց իրանագետ Աննա Գևորգյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հուլիսի 4-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության՝ Իրանի երկրի նախկին հոգևոր առաջնորդ և Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենիեիի հուղարկավարության արարողությունների մասնակցությունը չի վնասի Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները։
«Իսկ եթե հաշվի առնենք, որ հանրային հրապարակային հայտարարություններին զուգահեռ շարունակվում են բանակցությունները, ապա Հայաստանն անգամ ավելի լայն դաշտ կարող է ստանալ այդ բանակցությունների համատեքստում՝ երկու կողմի հետ հավելյալ հնարավորություններ քննարկելու համար»,-նշեց իրանագետը:
Աննա Գևորգյանը նկատեց, որ Փաշինյանը մասնակցում էր մեծ պատվիրակությամբ ու հանդիպում ունեցավ նաև ԻԻՀ նախագահ Փեզեշքիանի հետ, որն այդ մասին լուրն իր էջում տարածելիս նշել է, որ Հայաստանի բարձր ներկայացուցչական մասնակցությունը Խամենեիի թաղմանը երկու երկրների բարեկամական հարաբերությունների ապացույցն է։
Ադրադառնալով հոր սպանությունից հետո Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդի պաշտոնը ստանձնելուն հաջորդող շրջանում, ինչպես նաև վերջին հուղարկավորության արարողությունների ժամանակ այաթոլլա Մոջթաբա Խոմեյնիի բացակայության հանգամանքին իրանագետը նշեց, որ Թեհրանում սա պայմանավորում են անվտանգության նկատառումներով:«Բայց հաշվի առնելով, որ պատերազմը սկսվելուց ի վեր հանրային մասնակցությունից խուսափած մի շարք այլ գործիչներ, այդ թվում ԻՀՊԿ ղեկավարներից, մասնակցում էին արարողությանը, խոսակցություններն այն մասին, որ գուցե Մոջթաբան ծանր վիրավորված է, դեռ չեն դադարում՝ ոչ երկրի ներսում, ոչ էլ նրա սահմաններից դուրս»,-ասել է Գևորգյանը։