Վարդավառին՝ հուլիսի 12-ին, «Խոսրովի անտառ» արգելոցը փակ կլինի այցելուների համար

Վարդավառին՝ հուլիսի 12-ին, «Խոսրովի անտառ» արգելոցը փակ կլինի այցելուների համար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հաշվի առնելով հանրապետությունում տիրող հրդեհավտանգ իրավիճակը և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 12-ին արգելոցը փակ կլինի բոլոր տեսակի այցելությունների համար։

 

«Հնարավոր հրդեհների և դրանց ծանր հետևանքների կանխարգելման նպատակով հորդորում ենք.

  • արգելոցի և հարակից տարածքներում խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդներ, չայրել չոր խոտ կամ կենցաղային աղբ,
  • խարույկ վառել միայն դրա համար նախատեսված վայրերում և հեռանալուց առաջ այն ամբողջությամբ մարել՝ ջրով կամ հողով,
  • տարածքում չթողնել ապակյա շշեր կամ ապակու բեկորներ, որոնք կարող են նպաստել հրդեհի առաջացմանը,
  • մշտապես ցուցաբերել զգոնություն և պատասխանատու վերաբերմունք բնության նկատմամբ։

Խնդրում ենք աջակցել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությանը և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությանը՝ անտառային հրդեհների կանխարգելման, ինչպես նաև արգելոցային ռեժիմի պահպանության աշխատանքների արդյունավետ իրականացման գործում»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Leave a comment