«Պարալիզացվել է մի շարք ձեռնարկությունների աշխատանքը, բացի դրանից, մենք նաև խայտառակ նախադեպի հետ գործ ունենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում կատարվող խուզարկություններին։ «Օլիմպավանի սենյակներից դուրս են բերել Հայաստանում ուսումնամարզական հավաքներին մասնակցող մարզիկներին․ հասկանալի է, չէ՞, որ սա միջազգային սկանդալ է»,- նշել է Տոնոյանը և շարունակել․ «Բնական է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն, համապատասխան մարզական ֆեդերացիաներն ուշադրություն են դարձնելու այս ամենին»։