ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հելբերգը Վենսի հետ կայցելի Հայաստան

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հելբերգը Վենսի հետ կայցելի Հայաստան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը ևս ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը այցելելու են Հայաստան և Ադրբեջան փետրվարի 9-11-ը:

Այս մասին հաղորդագրություն է հրապարակել ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ նշելով, որ  այցը Հայաստան և Ադրբեջան կնպաստի նախագահ Թրամփի խաղաղ ջանքերին և TRIPP-ի («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») առաջխաղացմանը:

«Փոխնախագահ Վենսը Հայաստան և Ադրբեջան է այցելում ամրապնդելու ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը և առաջ մղելու «Թրամփի երթուղին»»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Leave a comment