https://arm.sputniknews.ru/20260706/otsaneliqi-anvan-tak-pajtucik-sarqer-rd-adtsn-ahabekchutjunneri-sharq-e-kankhel-104254530.html
Օծանելիքի անվան տակ պայթուցիկ սարքեր. ՌԴ ԱԴԾ–ն ահաբեկչությունների շարք է կանխել
Օծանելիքի անվան տակ պայթուցիկ սարքեր. ՌԴ ԱԴԾ–ն ահաբեկչությունների շարք է կանխել
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԴԾ-ի աշխատակիցները առգրավել և վնասազերծել են փոստային առաքանիները։ 06.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-06T11:45+0400
2026-07-06T11:45+0400
2026-07-06T11:46+0400
ուկրաինա
ռուսաստան
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104252575_0:0:1920:1080_1920x0_80_0_0_0df1261f508949b558c4f444188bf7c0.jpg.webp
Ուկրաինայի հատուկ ծառայությունները որոշել էին օծանելիքի հավաքածուի տեսքով պայթուցիկ սարքեր ուղարկել ռուսաստանցի զինվորականներին և պաշտպանական ձեռնարկությունների աշխատակիցներին։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտնում է, որ Սվերդլովսկի մարզում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել, որին հավաքագրել էին այդ նպատակով։Նշվում է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունները մտադիր էին գաղափարն իրականացնել «Ռուսաստանի փոստի» միջոցով։ 23-ամյա տղամարդը Չելյաբինսկի թաքստոցներից վերցրել է ռումբերը և ուղարկել Մոսկվա, Վորոնեժ, Կրասնոդարի երկրամաս և Սարատովի մարզ։Փոստային բոլոր առաքանիներն առգրավվել և վնասազերծվել են։Ձերբակալվածը խոստովանել է, որ 2024 թվականին ծանոթացել է Ուկրաինայում բնակվող ոմն Անտոնի հետ։ Ուկրաինացի համակարգողի առաջադրանքով երիտասարդը մեկնել է Էնգելս, որտեղ հետևել է զինվորականների բնակարաններին և մեքենաներին, ինչպես նաև Եկատերինբուրգ, որտեղ հետևել է ինժեներին և ռազմական գործարանի տնօրենին։Պայթուցիկ սարքերով օծանելիքի հավաքածուները առաքելու համար նրան պարգևատրում էին խոստացել։Անապայում Ուկրաինայի անվտանգության ծառայության գործակալ է ձերբակալվել. տեսանյութ
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
Предотвращение серии диверсионно-террористических актов, планировавшихся спецслужбами Украины
Sputnik Արմենիա
Предотвращение серии диверсионно-террористических актов, планировавшихся спецслужбами Украины
2026-07-06T11:45+0400
true
PT1M48S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104252575_232:0:1672:1080_1920x0_80_0_0_f774c49c57eea31bb4bb2a992f3dfe5a.jpg.webp
ուկրաինա, ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , видео
ուկրաինա, ռուսաստան, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , видео
ՌԴ ԱԴԾ-ի աշխատակիցները առգրավել և վնասազերծել են փոստային առաքանիները։
Ուկրաինայի հատուկ ծառայությունները որոշել էին օծանելիքի հավաքածուի տեսքով պայթուցիկ սարքեր ուղարկել ռուսաստանցի զինվորականներին և պաշտպանական ձեռնարկությունների աշխատակիցներին։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտնում է, որ Սվերդլովսկի մարզում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել, որին հավաքագրել էին այդ նպատակով։
Նշվում է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունները մտադիր էին գաղափարն իրականացնել «Ռուսաստանի փոստի» միջոցով։ 23-ամյա տղամարդը Չելյաբինսկի թաքստոցներից վերցրել է ռումբերը և ուղարկել Մոսկվա, Վորոնեժ, Կրասնոդարի երկրամաս և Սարատովի մարզ։
Փոստային բոլոր առաքանիներն առգրավվել և վնասազերծվել են։
Ձերբակալվածը խոստովանել է, որ 2024 թվականին ծանոթացել է Ուկրաինայում բնակվող ոմն Անտոնի հետ։ Ուկրաինացի համակարգողի առաջադրանքով երիտասարդը մեկնել է Էնգելս, որտեղ հետևել է զինվորականների բնակարաններին և մեքենաներին, ինչպես նաև Եկատերինբուրգ, որտեղ հետևել է ինժեներին և ռազմական գործարանի տնօրենին։
Պայթուցիկ սարքերով օծանելիքի հավաքածուները առաքելու համար նրան պարգևատրում էին խոստացել։