Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ. Քննչական կոմիտե
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․Քննչական կոմիտեն մեկնաբանել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանն իրականացվող խուզարկության անցկացումը։
«Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, ավելի ուշ հանդես կգանք պաշտոնակյան հաղորդագրությամբ», – հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը` պատասխանելով «Նովոստի Արմենիա»-ի հարցմանը։
Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը։