Ձյուն ու բուք է. ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Բաժանորդագրվել

Ջերմուկի, Վայքի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Ջերմուկի խաչմերուկից Կապան ավտոճանապարհը` ձյան պատճառով և Վարդենյաց լեռնանցքը` բքի ու ձյան պատճառով փակ են կցորդով բեռնատարների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ ՀՀ տարածքում մյուս ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Շիրակի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ջերմուկի, Վայքի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Փրկարար ծառայությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Leave a comment