Փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել Գագիկ Ծառուկյանի տուն. ի՞նչ է ասում ՔԿ–ն

Բաժանորդագրվել

Sputnik Արմենիայի տեղեկություններով` խուզարկություններ են ընթանում Ծառուկյանին պատկանող մի շարք օբյեկտներում:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել նրա տուն։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դիմակավորված իրավապահները ներխուժել են Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատուն:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` խուզարկություններ են ընթանում Ծառուկյանին պատկանող մի շարք օբյեկտներում:

Մեկնաբանության համար դիմեցինք ՀՀ քննչական կոմիտե։

«Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, ավելի ուշ հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»,- հայտնեցին ՔԿ-ից:

Leave a comment