«Ճիշտ մարդկանց համար». Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան մրցանակ է սահմանել

https://arm.sputniknews.ru/20260208/tshisht-mardkanc-hamar-margarita-simvonjany-tigran-qevosajani-anvan-mrcanak-e-sahmanel-98565589.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Маргарта Симоньян учредила премию имени Тиграна Кеосаяна

Sputnik Արմենիա

Маргарта Симоньян учредила премию имени Тиграна Кеосаяна

2026-02-08T10:27+0400

true

PT0M36S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/08/98564933_143:0:996:640_1920x0_80_0_0_cd5372be7dfbe47f52d6d1279bc3e27d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, մարգարիտա սիմոնյան, մրցանակ, մանկապարտեզ, երեխա, видео

տեսանյութեր, մարգարիտա սիմոնյան, մրցանակ, մանկապարտեզ, երեխա, видео

Բաժանորդագրվել

1 միլիոն ռուբլի կազմող մրցանակը Մարգարիտա Սիմոնյանը կհանձնի անձամբ:

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր ամուսնու ՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի անվան մրցանակ հիմնելու մասին: Այս մասին նա գրել Է Max-ի իր ալիքում ։

Սիմոնյանը նշել է, որ իրեն ցնցել և ուրախացրել է Օրենբուրգի Բուգուրուսլան քաղաքի դաստիարակչուհիներ Լիա Գալեևայի և Լյուդմիլա Պլատոնովայի պատմությունը, որոնք, վտանգելով իրենց կյանքը, երեխաներին պաշտպանել են դանակով զինված մոլագարից։

«Սահմանում եմ Տիգրանի (Քեոսայանի՝ խմբ․) անվան մրցանակ։ Մրցանակը ես անձամբ եմ հանձնելու այնպիսի մարդկանց, ինչպիսին այս դաստիարակչուհիներն են։ Այսինքն՝ ուղղակի լավ, ճիշտ մարդկանց։ Ինքս եմ հանձնելու»,-ասել է Սիմոնյանը։

Նա հավելել է, որ մրցանակը կկազմի մեկ միլիոն ռուբլի։ Այն կտրվի նմանատիպ պատմություններ կերտած մարդկանց՝ տարեկան տասն անգամից ոչ պակաս։

Նշենք, որ փետրվարի 5–ինդանակով զինված մի տղամարդ ներխուժել էր Բուգուրուսլանի նախադպրոցական կրթական հաստատության տարածք, իսկ այնուհետև՝ մանկապարտեզի շենք, որտեղ վիրավորել էր դաստիարակչուհիներից մեկին։ Երեխաները չեն տուժել։ Հարուցվել են քրեական գործեր «սպանության փորձ» և «անփութություն» հոդվածներով։

Տիգրան Քեոսայանը մահացել է սեպտեմբերի 26-ին՝ 59 տարեկան հասակում։ Նա երկար տարիներ տառապում էր սրտի խնդիրներից, իսկ 2025–ի հունվարին կլինիկական մահ էր տարել, ինչից հետո ընկել էր կոմայի մեջ, որը տևեց 9 ամիս։ Կինոռեժիսորի և հեռուստահաղորդավարի մահվան մասին հայտնել էր նրա կինը՝ մեդիամենեջեր և RT-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը։

Leave a comment