Ռուսաստանի հարձակողական ներուժը գրեթե սպառվել է․ Ջեյ Դի Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ռուսաստանի հարձակողական հնարավորություններն արդեն գրեթե սպառվել են, իսկ յուրաքանչյուր նոր գրավված կիլոմետրի գինը Մոսկվայի համար չափազանց բարձր է դառնում։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի անցումը պաշտպանական մարտավարության ավելի արդյունավետ քայլ է եղել, քան 2023 թվականի լայնածավալ հակահարձակումը, որը նա բնութագրել է որպես ռազմավարական և տակտիկական սխալ։

Վենսի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել պատերազմը բանակցությունների միջոցով ավարտելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment