Ժամանակակից աշխարհում, որտեղ տեխնոլոգիական փոփոխությունները շարունակական են, Հայաստանի տնտեսական ապագան պայմանավորված է թվային վերափոխման լիարժեք իրականացմամբ։ Այս մասին հայտարարել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Արհեստական բանականության վրա հիմնված լուծումների առաջադրումը, ստարտափ էկոհամակարգի ձևավորումը և նորարար տեխնոլոգիաների ներդրումը՝ ոլորտների հատմամբ, Հայաստանը կդարձնեն նորարարության առաջամարտիկ։
ԱԲ-ի կիրառումը ոչ միայն կփոխի տնտեսական պլանավորումը, այլ նաև կխթանի հիմնարար գիտություններում (ֆիզիկայից մինչև կենսատեխնոլոգիա) բեկումնային լուծումների առաջացումը։ Այս տեղաշարժը կբացի արտադրողականության, արդյունավետության և գլոբալ մրցունակության նոր աղբյուրներ՝ միաժամանակ խթանելով հետազոտական մշակույթը և գիտահենք բիզնես միջավայրը»,- ասել է նա։
Դիտումների քանակ1