ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգունն ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող աշխարհի առաջնությունում կկարողանա մասնակցել բելգիացիների դեմ 1/8 եզրափակիչի խաղին` չնայած նախորդ հանդիպմանը ստացած կարմիր քարտին։
«Մոնակոյի» ֆուտբոլիստը խաղադաշտից հեռացվել էր Բոսնիա և Հերցեգովինայի դեմ 1/16 եզրափակիչի խաղում (2:0)։ Ավելի ուշ ՖԻՖԱ-ն չեղարկել է Բալոգունն որակազրկումը, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկվում է:
ԱՄՆ – Բելգիա հանդիպումը կկայանա հուլիսի 6-ին Սիեթլում։