ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News
«ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնվելով վերլուծաբանների և լրատվամիջոցների հաղորդագրությունների վրա, պարզել է, որ ԱՄՆ-ում Անկախության օրվա միջադեպերի ժամանակ կրակոցներից վիրավորվել է ավելի քան 100 մարդ, իսկ սպանվել է ավելի քան 30 մարդ։
Հուլիսի 4-ի երեկոյան ոստիկանությունը Վաշինգտոնի հարավ-արևելքում հայտնաբերել է 55-ամյա տղամարդու, որին սպանել էին կրակոցներից։ Իրավապահ մարմինների աշխատակիցները հայտարարել են, որ հետաքննում են միջադեպը։
Նյու Յորքի տարբեր մասերում տեղի են ունեցել մի քանի կրակոցներ: Քոնի Այլենդում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվել է առնվազն ութ մարդ, այդ թվում՝ երեք երեխա:
Ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպի կապակցությամբ ձերբակալություններ դեռևս չեն իրականացվել:
–00—ՅՄ