Վլադիմիր Զելենսկին ուկրաինացիների կարիք չունի՝ ո՛չ կենդանի, ո՛չ էլ մահացած։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Կիևի հրաժարումը դադարեցնել Կոնստանտինովկայում մարտական գործողությունները և ուկրաինական կողմին հանձնել զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինները։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ռուսաստանը առաջարկել է Ուկրաինային դադարեցնել Կոնստանտինովկայում հրետակոծությունը հուլիսի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ից մինչև 18:00-ը՝ զոհված ուկրաինացի զինծառայողների աճյունները տեղափոխելու համար։ Ուկրաինան մերժել է առաջարկը։