Իսրայելի և ԱՄՆ-ի միջև Իրանի հարցում տարաձայնություններ չկան․ Բենիամին Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի հարցում Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև որևէ տարաձայնություն չկա։

«Չեմ կարծում, որ տարաձայնություններ կան», — ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով երկու երկրների հարաբերություններին։

Նեթանյահուի խոսքով՝ ԱՄՆ-ը Իսրայելին համարում է օրինակելի դաշնակից, քանի որ, նրա պնդմամբ, Իսրայելը «մարտնչում է ԱՄՆ-ի կողքին», ի տարբերություն Վաշինգտոնի որոշ այլ գործընկերների։

«Իրական հարցն այն է, թե արդյոք մենք տարբեր նպատակներ ունենք Իրանի հարցում։ Պատասխանը՝ ոչ։ Մենք ունենք ընդհանուր նպատակներ», — ընդգծել է Իսրայելի վարչապետը։

Նրա խոսքով՝ Իսրայելն ու ԱՄՆ-ը ձգտում են, որպեսզի Իրանը հրաժարվի միջուկային զենքի ստեղծման ծրագրից, երկրից դուրս բերվի հարստացված ուրանը, ապամոնտաժվեն ուրանի հարստացման օբյեկտները, ինչպես նաև իրականացվեն այլ համատեղ նպատակներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment