ոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում օդանավերի ընդունման և բացթողման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել, հայտնում է «Ռոսավիացիա»-ն:
Սահմանափակումներն անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար, ասված է հաղորդագրության մեջ:
«Ռոսավիացիա»-ի տվյալներով՝ ներկայումս ժամանակավոր սահմանափակումներ են գործում նաև Կալուգայի և Սարատովի օդանավակայաններում:
Չերեպովեցի օդանավակայանը չվերթներն ընդունում և իրականացնում է համապատասխան մարմինների հետ համաձայնեցմամբ: