Կատարի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ Իրանի հետ ծովային բեռնափոխադրումները վերսկսվում են անմիջապես։
Իրանի առևտրային խորհրդականը Դոհայում՝ Աբբաս Աբդոլհանին, հայտնել է, որ Իրանից բեռների մատակարարումները Կատարի Էր-Ռուվայս նավահանգիստ վերականգնվել են գրեթե հինգամսյա դադարից հետո։
Նրա խոսքով՝ դա հնարավոր է դարձել Կատարի կառավարության հետ համակարգված աշխատանքի արդյունքում։
Դիվանագետը նշել է, որ Էր-Ռուվայս նավահանգիստը կարևոր տարանցիկ հանգույց է ապրանքների ներմուծման համար, և լոգիստիկ շղթաների վերականգնումը կնվազեցնի փոխադրումների ծախսերը, կարագացնի բեռների առաքումը և կնպաստի երկկողմ առևտրաշրջանառության աճին։
Հիշեցնենք, որ Կատարը միջնորդի դեր է կատարում Իրանի և ԱՄՆ-ի միջև՝ աջակցելով Պարսից ծոցի շուրջ լարվածության կարգավորմանն ուղղված երկխոսությանը։