Ուկրաինան հրաժարվել է ընդունել Կոնստանտինովկայում զոհված զինվորականների մարմինները. ՌԴ ՊՆ

Բաժանորդագրվել

Ինչպես նշում է ռուսական գերատեսչությունը՝ Կիևի ռեժիմը բացարձակապես ոչինչ չի արել, որպեսզի զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինները արժանապատիվ կերպով հուղարկավորվեն հարազատների կողմից։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Ուկրաինան հրաժարվել է մասնակցել Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինվորականների՝ Կոնստանտինովկա քաղաքում գտնվող մարմինների փոխանցմանը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

ՌԴ ռազմական գերատեսչությունը հուլիսի 4-ին ուկրաինական կողմին առաջարկել էր հուլիսի 6-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ից մինչև 18:00-ն, դադարեցնել ԴԺՀ-ի Կոնստանտինովկա քաղաքի գնդակոծությունը՝ զոհված ուկրաինացի զինվորականների մարմինները փոխանցելու համար։ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ պատրաստ է մարդասիրական ակցիա իրականացնել՝ զոհվածների մարմինները փոխանցելու նպատակով։

«Հատուկ ծառայությունների գծով այս հարցի մշակման ընթացքում ուկրաինական կողմը հրաժարվել է այդ առաջարկից»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել են ռուսական գերատեսչությունում, այսպիսով՝ կիևյան ռեժիմը բացարձակապես ոչինչ չի արել, որպեսզի զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինները արժանապատվորեն հուղարկավորվեն հարազատների կողմից։

Հուլիսի 3-ին ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր, որ ռուսական բանակն իր լիակատար վերահսկողության տակ է վերցրել Կոնստանտինովկան։ Ռուսաստանի ղեկավարն այս իրադարձությունն անվանել էր «ԴԺՀ ողջ տարածքի ազատագրման բանալին՝ նշելով, որ այն «ուղիղ ճանապարհ է բացում դեպի Սլավյանսկ և Կրամատորսկ առաջխաղացման համար»։

Leave a comment