ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
Հանրապետության տարածքում փետրվարի 8-12-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-ին կբարձրանա 4-6 աստիճանով, փետրվարի 10-11-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում փետրվարի փետրվարի 8-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։