Հայ–իրանական հարաբերությունները «փայլուն» բարեկամական չեն. Իսակ Յունանեսյան

https://arm.sputniknews.ru/20260705/hajiranakan-haraberutjunnery-pajlun-barekamakan-chen-isak-junanesjan-104233212.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Հայ–իրանական հարաբերությունները «փայլուն» բարեկամական չեն. Իսակ Յունանեսյան

Sputnik Արմենիա

Հայ–իրանական հարաբերությունները «փայլուն» բարեկամական չեն. Իսակ Յունանեսյան

2026-07-05T18:39+0400

true

PT1M42S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/05/104233028_237:0:1188:713_1920x0_80_0_0_7707b94da4cf42c719e6fd8aaf8d0325.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հայ դատի գրասենյակ, видео

իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հայ դատի գրասենյակ, видео

Բաժանորդագրվել

Ըստ Յունանեսյանի, Հայաստանի իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում, որ Իրանում որևէ հայկական պետական լրատվամիջոցի ներկայացուցիչ լինի, որի բացակայությունը երկու բարեկամ երկրների պարագայում ընդունելի չէ։

Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները հեռու են «փայլուն» բարեկամական լինելուց։ Այս մասին ասել է Թեհրանի Հայ Դատի hանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանը, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Յունանեսյանի խոսքով` մասնագետների և վերլուծաբանների գնահատմամբ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները զրոյական մակարդակից մի քիչ ավելին են։

«Լրիվ թղթի վրա հարաբերություններ են, շուրջ 132 պայմանագիր Է ստորագրվել վերջին 23–24 տարվա ընթացքում, ո՞ր մեկն է իրականացվել։ Միակը Քաջարանի թունելի նախագիծն է, որ իրականացվում է»,–ասաց նա։

Նա ընդգծել է, որ իրանցի վերլուծաբաններն անվերջ խոսում են երկու երկրների միջև չիրացված պոտենցիալից, չարված գործերից, որոնց համար երկու կողմն էլ իրենց մեղավորությունն ունեն։

Բացի այդ, ըստ Յունանեսյանի, Հայաստանի իշախանությունները քայլեր չեն ձեռնարկում, որ Իրանում որևէ հայկական պետական լրատվամիջոցի ներկայացուցիչ լինի, որի բացակայությունը երկու բարեկամ երկրների պարագայում ընդունելի չէ։

«Ասում եք բարեկամ երկիր, չէ՞, Հայաստանը Ռումինիայում, Մոլդովայում, Մոնտենեգրոյում և մի շարք այլ երկրներում հայկական լրատվամիջոցի ներկայացուցիչ ունի, իսկ 35 տարվա անկախությունից ի վեր, Իրանում որևէ հայկական լրատվամիջոց ներկայացուցիչ չունի։ Դա երկու բարեկամ երկրի հարաբերության տեսա՞կ է ձեր կարծիքով։ 17 տարի անձամբ ես էս հարցը առաջ եմ տարել, բայց, դժբախտաբար, Սերժ Սարգսյանի ժամանակ էլ, հիմա էլ ընդհանրապես չեն ուզում խոսել դրա մասին»,–ասաց նա։

Յունանեսյանը զարմանալի է համարում նման մոտեցումն այն պարագայում, երբ Իրանում այդքան մեծ հայկական համայնք կա։ Նրա կարծիքով` այդ բացակայությունը ևս խոսում է այն մասին, որ երկու երկրների միջև փայլուն հարաբերություններ չկան։

Leave a comment