Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետանը գրել է.
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ կասեմ հետևյալը. այս փաստաթուղթը և այն նշելու օրը պետության ինքնիշխանության կարևոր բաղադրիչներից են։
Այո՛, այսօր մենք ունենք այնպիսի Սահմանադրություն, որը հնարավորություն է տալիս փաստացի չհաղթած քաղաքական ուժին մնալ իշխանության:
Դա փոխելը կարևոր է։
Միևնույն ժամանակ, երբեք ու ոչ մի դեպքում Հայաստանում չի կարող Սահմանադրություն փոխվել որևէ երրորդ երկրի պահանջով։
Ուղիղ ասեմ՝ Ալիևի հանրաքվե Հայաստանում ՉՊԵՏՔ է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար։
Շնորհավոր Սահմանադրության օրը։ Մեզ կամք, խելք ու իմաստություն եմ մաղթում՝ մեր ինքնիշխանությանը սպառնացող մարտահրավերները ճիշտ ձևով հաղթահարելու համար»։