ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News
Ռուսաստանը շարունակում է բաց մնալ Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար և հույսը դնում է ԱՄՆ միջնորդության վրա այս գործընթացում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, մենք շարունակում ենք բաց մնալ խաղաղ բանակցությունների համար, և մեզ համար նախընտրելի կլինի մեր բոլոր նպատակներին հասնել խաղաղ դիվանագիտական բանակցությունների միջոցով», – ասել է Պեսկովը «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինին։
«Այս առումով մենք հույս ունենք ամերիկացի միջնորդների կողմից բարի կամքի դրսևորման շարունակական ջանքերի», – հավելել է նա։
–00—ՅՄ